Լուչեսկու. «Շախտյորում» միայն ես կարող էի ճնշում գործադրել Մխիթարյանի վրա, իսկ Գերմանիայում այլ է
SPORTԴոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական La Gazzetta dello Sport թերթի Extra Time խորագրի համար հիշել է իր լավագույն սաներին, այդ թվում՝ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Հենրիխի պատմությունը դա մի տղայի պատմություն է, որը շուտ է կորցրել հորը եւ սփոփանք գտել ֆուտբոլում: Նա շատ կրթված է, գիտի 5 լեզու: Սկզբում Յուրգեն Կլոպը չգիտեր ինչ անել, քանի որ Հենրիխը չէր օգտագործում հիանալի պահեր: Նրա խնդիրները տիպիկ էին Արեւելյան Եվրոպայից ժամանած խաղացողի համար: «Շախտյորում» նրա վրա ճնշում գործադրել կարող էի միայն ես, իսկ Գերմանիայում ամեն ինչ ավելի բարդ է. մամուլ, հեռուստատեսություն, երկրպագուներ...»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է isport.ua-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ռումինացի մասնագետի գլխավորությամբ «Շախտյորում» խաղացել է 2010-2013-ը: