Թիվ 53 ավտոբուսում «թռցրել են» կնոջ դրամապանակը. 18-ամյա Արտակն արդեն խոստովանել է
SOCIETYՀոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.30-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 18-ամյա Արտակ Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, նշված հասցեի մոտ թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 32-ամյա Լիլիթ Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանալի, բանկային եւ զեղչային քարտեր: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



