Շվեդիայում ֆուտբոլիստը 21 գոլ է խփել մեկ խաղում
SPORTՇվեդիայի 6-րդ դիվիզիոնի խաղում «Էսկիլստունը» 28:3 հաշվով հաղթել է «Էստերմալմին»: Տանտերերի կազմում 21 գնդակ է խփել 25-ամյա հարձակվող Սեբաստիան Նիգարդը,- տեղեկացնում է «Aftonbladet»-ը:
«Երբ խաղից հետո ինձ ասացին, որ 21 գոլ եմ խփել, դա անհավանական թվաց ինձ համար: Առաջին 10 գոլերից հետո սկսեցի չհաշվել դրանք: Հանդիպումից առաջ հանդերձարանում կատակում էինք, որ մրցակցին 10 գնդակ կխփեմ:
Տարօրինակ զգացողություն է: Թվում էր, որ յուրաքանչյուր գրոհ ավարտվում էր դիպուկ հարվածով: Ընդմիջմանը մրցակիցը փոխարինեց դարպասապահին, ով ինձ ասաց, որ այլևս գոլի հեղինակ չեմ դառնա, սակայն նրա դարպասն ուղարկեցի 14 գնդակ: Կարծում եմ, որ խաղից հետո նա ամաչում էր»,- ասել է Նիգարդը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



