Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Զենքի տեղաշարժը վերահսկելու իրավունքը տալիս ենք ՌԴ–ին. «Ազատ դեմոկրատները» մտահոգված են

POLITICS

Past.am-ը զրուցել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անընդունելի է համարում Աժ–ի ընդունած ՌԴ–ից ՀՀ–ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագիրը:

Արտախորհրդարանական ուժի գնահատմամբ՝ այս համաձայնագրով զենքի տեղաշարժը վերահսկելու իրավունքը տալիս ենք Ռուսաստանի Դաշնությանը, ինչը շատ վտանգավոր է:

«Համաձայնագրում նշվում է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարված զինատեսակների վերահսկողության իրավունք ունի իրականացնելու Ռուսաստանը: Նշված է, թե ինչպես են իրականացնելու՝ հանձնաժողով է ստեղծվելու, որը գալու է տեսնի, թե որտեղ է տեղակայվելու և ինչ նպատակներով է օգտագործվելու զենքը: Սա կարելի է ասել հստակ ռազմական գաղտնիք է և մենք օրենքի ուժով հնարավորություն ենք տալիս, որ Ռուսաստանը տիրապետի մեր ռազմական գաղտնիքին: Թե զենքն աշխարհագրորեն որտեղ է տեղակայվելու և ինչ նպատակներով է օգտագործվելու, դա արդեն ՀՀ–ի սուվերեն իրավունքն է»,– իրենց մտահոգությունները Past.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նանաևնշեց, զենքիվերահսկողությանառկայությունըկարողէթուլացնելՀՀ–իևԱրցախիանվտանգությանապահովումը։

«ՀՀ–ի և Արցախի անվտանգության համակարգը միասնական է, իսկ 2013 թվականից հետո ՌԴ–ից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մեջ կան ՀՀ–ի և Արցախի անվտանգության ապահովման համար առանցքային նշանակության զինատեսակներ, ապա նման համաձայնագրի առկայության պարագայում ՌԴ–ն կարող է օրենքի ուժով խոչընդոտել թե՛ դրանց աշխարհագրական տեղաշարժին և թե՛ նպատակային կիրառելիությանը»,– ընդգծեց կուսակցության փոխնախագահը:

«ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը չի բխում մեր երկրի անվտանգության շահերից. շտապում է հայտնել Անժելա Խաչատրյանը: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՀՀ– ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու դեպքում ևս վտանգներ է նկատել:

«Մեկ տարուց ավելի այս նախագիծը կա ԱԺ–ում: Երբ մենք պատգամավոր ունեինք խորհրդարանում, մենք միացյալ խմբավորում ստեղծելու կապակցությամբ հարցում կատարեցինք Պաշտպանության նախարարություն: Նրանք, սակայն, հստակ պատասխան չկարողացան տալ, թե պատերազմական վիճակում ում է ենթարկվելու զորամիավորումը: Սա վկայում է այն մասին, որ հայկական կողմն ամբողջությամբ տեղեկացված չէ զորամիավորում ստեղծելուց: Կան խնդիրներ, որոնք պաշտպանության նախարարությունը չի ուզում բարձրացնել»,– փոխանցեց նա:

Խաչատրյանը նկատեց, որ նմանատիպ պարտավորություն Հայաստանը Ռուսաստանի և այլ երկրների հետ արդեն ունի, բայց նրանք այդպես էլ ադրբեջանական վտանգը չեզոքացնելու հարցում օգնություն ցույց չեն տվել:

Արտախորհրդարանական ուժն օգտագործելով իր լծակները՝ մարդկանց կիրազեկի, թե վերոնշյալ երկու համաձայնագրերն ինչ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար:

 

Մանյա Պողոսյան

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns