Երևանում պատրաստվում են կիսամարաթոն վազքի մրցույթի
SPORTԵրևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 15–ին մայրաքաղաքում կանցկացնի արդեն ավանդական դարձած «Երևանյան կիսամարաթոնը»։
«Կոկա–Կոլա Երևան կիսամարաթոնը» կընդգրկի 21,1 կմ վազքատարածություն հետևյալ ուղերթով. Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Վարդանանց, Մանուկյան, Իսահակյան փողոցներ, «Կասկադ» համալիր, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Ձորափի փողոցներ (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճ, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի փողոցներ և վերջնագիծը՝ Վազգեն Սարգսյան փողոց:
Մասնակիցների համար ըստ տարիքային խմբերի սահմանված են 4 տարբեր մրցուղիներ՝ 21,1 կմ՝ 18 և ավելի տարեկանների համար, 10 կմ՝ 16 և ավելի տարեկանների, 5 կմ՝ 13 և ավելի տարեկանների և 1 կմ՝ 7–12 տարեկանների համար:
21 կմ, 10 կմ և 5 կմ մրցավազքերում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, վազքի շապիկներ և մեդալներ։ Սահմանված է նաև հինգ թիմային մրցանակ՝ «Ամենամեծ թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ», «Ամենալավ աջակցողներ ունեցող թիմ»:
Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա–Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, աջակիցներն են «Կոնվերս բանկը», «Բարրի», «ՇոփԻն», «TriClub Երևան» և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի վազքի ակումբները։