Իրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարությունը կարող է բարդացնել ԳՀՀԾ -ի իրականացումը
INTERNATIONAL NEWSԻրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարությունը կարող է բարդացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացումը , եթե եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը չվերացնի Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Կաբուլովը:
«Ոչ, նա վերջնականապես չի թաղի (համաձայնագիրը), բայց դրա իրականացումն ավելի բարդ կլինի: Քանի որ այս գործարքի մի մասը պատժամիջոցների վերացումն է: Եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները չհանի , ապա իհարկե, ավելի դժվար կլինի առաջ շարժվել», - ասել է Կաբուլովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ ԱՄՆ նոր ռազմավարության շրջանակներում Իրանի նկատմամբ քայլերը կարող են տապալել ԳՀՀԾ -ի իրականացումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



