Կատալոնիայի ղեկավարը վերսկսել է ընդհատված խորհրդարանական նիստը անկախության հռչակման վերաբերյալ
INTERNATIONAL NEWSԿատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկ ժամվա դադարից հետո վերադարձել է խորհրդարանի դահլիճ և վերսկսում է իր երկար սպասված ելույթը:
Ինչպես հայտնում է CNN-ը, Պուչդեմոնն իր ելույթը հետաձգել էր միջազգային մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու համար: Մանրամասներ չեն հաղորդվում, թե ինչ խորհրդատվության մասին է խոսքը:
Նշվում է, որ անկախությանը դեմ «Սիուդադանոս» («Քաղաքացիներ») կուսակցությունը, որը Իսպանիայի Ժողովրդական կուսակցության կատալոնական մասնաճյուղն է, պահանջել է դադարեցնել այսօրվա խորհրդարանական նիստը:
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկն ավելի վաղ կոչ էր արել Իսպանիայի վարչապետին և Կատալոնիայի ղեկավարին բանակցություններ սկսել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



