Ռուսաստանի Գերագույն դատարանը մեղմացրել է Նեմցովի սպանության համար դատապարտվածների դատավճիռը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Գերագույն դատարանը մեղմացրել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված հինգ անձանց դատավճիռը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Գերագույն դատարանի դատական խորհուրդը որոշել է՝ փոխել Մոսկվայի շրջանային զինվորական դատարանի վճիռը, բացառել 100 հազար ռուբլու տուգանքի չափով լրացուցիչ պատիժը: Մնացյալում դատավճիռն անփոփոխ թողնել», - հայտարարել է դատավորը:
Այսպիսով, դատարանը չի բավարարել փաստաբանների եւ տուժածների բողոքարկիչ դիմումները:
Զինվորական դատարանի դատավճիռը ուժի մեջ է մտել: Նիստից հետո փաստաբանները հաստատել են Գերագույն դատարանի նախագահությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրենց մտադրությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



