Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Օրենք ընդունելու փոխարեն բռնություն սնուցող խողովակներն է պետք «կտրել»

POLITICS

Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրված տնային աշխատանքը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի ընդունման հարցը կանգնել է ողջ ազգի կոկորդին: Դա ոչ թե հասարակական պահանջ է, այլ արհեստականորեն պարտադրված կամ երկրի վզին փաթաթված մի բան, որի տակից դուրս գալը հետագայում կարող է դառնալ խնդիր, իսկ մինչ այդ՝ խեղաթյուրել ամեն ինչ:

Եվ եթե ոստիկանության տվյալներով նախորդ տարիների համեմատ Հայաստանում աճել են ընտանեկան բռնությունների դեպքերը, ապա դա ոչ թե խոսում է դեպքերի ավելացման, այլ՝ բացահայտումների արդյունավետության մասին: Սա՝ մեկ: Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ ընդհանրապես բռնությունը քրեական հանցագործություն է, որը վաղուց սահմանված է Քրեական օրենսգրքում: Այսինքն, որևէ տիպի բռնության կանխարգելման համար մենք բոլոր գործիքներն ունենք, իսկ եթե դրանից չենք կարողանում լիարժեք օգտվել, ապա դա դեռ չի նշանակում, որ մեզ անպայման վերը նշված վերնագրով օրենք էլ է պետք պարտադիր ընդունել:

Այս համատեքստում դժվար է հասկանալ, թե ինչու է օրինակ ոստիկանությունն այդքան շահագրգռված, որ նման օրենք ընդունվի: Նման շահագրգռվածությունը խոսում է ոլորտի անարդյունավետ գործելու և ոչ թե օրենքի պակասի մասին: Անկեղծ ասած, սովորական մարդու համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես կարող է ոստիկանության համակարգը տեղյակ չլինել, թե որ հասցեում ինչ արժեհամակարգ ունեցող մարդիկ են ապրում: Այսինքն, ընդհանրապես որ հասցեից բռնության ինչ «հոտ» է գալիս, որտեղ են բնակվում նման «առանձնահատկություն» ունեցող մարդիկ կամ ովքեր են բռնություն «արտադրում», ում համար է դա օրվա պահանջ ու կենսակերպ և այլն:

Ու եթե մի բուռ Հայաստանում ոստիկանությունը դեռ չունի նման տվյալներ, ապա դա կրկին խոսում է համակարգի թերի աշխատանքի մասին, իսկ եթե գիտի, բայց քայլեր չի ձեռնարկում, ապա կրկին վերադառնում ենք համակարգի ոչ լիարժեք գործելու մասին: Այստեղ կրկին հարց է ծագում, թե առհասարակ ուժային կառույցներն ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում տարբեր տեսակի բռնությունները կանխարգելելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այս ամենն իրականացնելու համար իրականում արդյո՞ք օրենքների պակաս ունենք, թե՝ ոչ:

Անշուշտ հասկանալի է, որ հասարակության շրջանում տեղի ունեցող արժեհամակարգային փոփոխություններն են բռնարարքների հանգեցնում ու վերածվում հանցագործության, իսկ երբ նախապես դրանք ծնող պատճառները չեն վերացվում, ապա այն սնող ու «արտադրող» երևույթներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Եվ ինչպես ասում են, խնդրի վզից բռնելու փոխարեն, բոլորը զբաղված են հասարակությանը համոզելով, թե՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք եթե ընդունվի, ապա ընտանեկան բռնությունները կնվազեն:

Այս առիթով նշենք վաղուց հնչեցված ու աքսիոմա դարձած այն սահմանումները, որ օրենքներ ընդունելը բնավ էլ չի օգնում այս կամ այն երևույթի վերացմանը կամ նվազմանը: Ընդհակառակը, օրենքներն ինչ–որ տեղ «նպաստում են», որ արատավոր երևույթներն ավելի խորանան, կարծրանան , արմատներ գցեն և դառնան սովորական:

Այսքանն իմանալուց հետո, հարց է ծագում, թե մեր չինովնիկները նոր օրենքի վրա ժամանակ ու գումար ծախսելու փոխարեն, ինչու առհասարակ փորձ չեն անում կոտրել բռնությունը ծնող երևույթները: Օրինակ՝ ինչու չեն բռնում հեռուստասերիալներով ու տարբեր խողովակներով առավոտից երեկո, անընդհատ բռնություն «քարոզողների» ձեռքը, որի պատճառով ինչքան ժամանակ է, ամենօրյա ռեժիմով «ընտանեկան բռնություն» կոչվող երևույթ է քարոզվում ու դրա հանդեպ անտարբերություն սերմանվում նույն այդ հասարակության մեջ:

Այստեղից հետևություն, որ մեզ ոչ թե ընտանեկան բռնությունները կանխարգելելու մասին օրենք ընդունել է պետք, այլ՝ անհրաժեշտ է հասարակությանը նեգատիվով սնողների ձեռքից բռնել, վերացնել ագրեսիա արտադրող բոլոր խողովակներն ու փոխարենը հայերիս հատուկ արժեհամակարգի մասին հիշեցնել, ոչ թե ավելորդ անգամ եվրոպական արտադրության ինչ–որ բեռ շալակել ու վերցրած պարտավորության պատճառով մեկ այլ կրակն ընկնել:

 

Արմինե Գրիգորյան

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns