Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ գործարարներն իրանցիների հետ շփվելու մշակույթ պետք է ձևավորեն

SOCIETY

Մեր հյուրն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

– Պարո՛ն Մանասերյան, Իրան–Հայաստան տնտեսական հարաբերությունների առաջընթացի համատեքստում վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան հուսադր՞ող է

– Ես առաջընթաց տեսնում եմ: Ցանկացած այցելություն միայն դրական կարելի է գնահատել: Կարծում եմ՝ գյուղատնտեսության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտները հենց այն ճյուղերն են, որտեղ մեր համագործակցությունն այս պահին կարող է արդյունավետ լինել: Իհարկե այլ ոլորտներ էլ կան: Եվ այդ իմաստով մենք պետք է փորձենք անել այն, ինչ իրանցիներն արել են տարիներ շարունակ. մենք պետք է ընդունենք, որ այս տարիների ընթացքում նախաձեռնողը մեր գործընկերներն են եղել:

Մենք դա պնդելու համար բազմաթիվ հիմքեր ունենք, թեպետ ներկայիս կառավարության օրոք որոշակի առաջխաղացում կա: Ես կարևորում եմ հատկապես Հայաստան–Իրան ազատ տնտեսական գոտու գործարկումը, օր առաջ այն կյանքի կոչելը: Այն ոչ միայն երկու պետությունների համագործակցության առումով է դրական, այլև կարևորվում է ԵՏՄ անդամ երկրների համագործակցությամբ: Որպես սահմանակից երկիր՝ 80 միլիոնանոց Իրանը շատ կարևոր է Հայաստանի համար: Իրանի համար էլ Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որի հետ սահման ունի: Այս առումով չկա մի ոլորտ, որտեղ համագործակցության արգելքներ կամ լուրջ խնդիրներ լինեն, իսկ նման այցելությունները պետք է շարունակականություն ունենան:

– Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որ իրանական բիզնեսը և կապիտալը Հայաստան գան: Հայաստանն այս առումով ի՞նչ նախադրյալներ է ստեղծել: Իրանի նպատակադրվածությունն ինչպիսի՞ն է այս հարցում:

– Իրանական կապիտալը Հայաստան բերելու համար բոլոր հիմքերը կան: Իհարկե, մենք բավականին աշխատանք պետք է անենք: Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք բարեկամ երկրի հետ, և այդ փաստն իր դերն ունի, բայց իրականում հայ գործարարները իրանցիների հետ շփվելու որոշակի մշակույթ պետք է ձևավորեն, ինչն առայժմ բացակայում է: Չպետք է իրանցիներին միայն միակողմանի շահույթի առարկա դիտարկել: Պետք է տեսնել, թե մենք մեր կողմից ինչ կարող ենք տալ և ինչքանով ենք բավարարում իրենց սպասելիքները: Բացի այդ, Իրանից Հայաստան են գալիս տարբեր մարդիկ: Հատկապես կարևոր են նրանք, ովքեր իրենց պետության երաշխավորությունն ունեն և հուսալիության մասով շատ կարևոր են: Իրանը Հայաստանի հետ համագործակցելու կարիք ունի ոչ միայն ելք դեպի ԵՏՄ կոնտեքստում, այլև այլ առումներով: Հայաստանը հետխորհրդային տարածքում միակ երկիրն է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել ինստիտուցիոնալ բարեփոխումների կտրվածքով: Չմոռանանք, որ նոյեմբերին մեզ ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրում է սպասվում: ԵՄ–ի հետ կապերը սերտացնելու առումով Իրանի համար Հայաստանը շատ կարևոր դաշնակից կարող է դիտարկվել:

– ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացման քաղաքականությանը չեն վնասի՞:
– Չեմ կարծում, որ կվնասեն: Բարեբախտաբար ԱՄՆ–ն ըմբռնումով է մոտենում երկու երկրների համագործակցությանը: Եթե որևէ երկրի և Հայաստանի հարաբերություններում սպառնալիք լինի, և՛ ԱՄՆ–ն, և՛ Արևմուտքի երկրները, բնականաբար, մտահոգություններ կունենան: Բայց Հայաստանը և Իրանը համագործակցում են տնտեսական դաշտում, որը ոչ միայն որևէ սպառնալիք չի ներկայացնում, այլ՝ ընդհակառակը, տարածաշրջանային կայունության, խաղաղության և զարգացման առումով բավականին կարևոր է:

 

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy