Կառավարությունը նախատեսում է երկարաձգել զենքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների լիցենզիաները
SOCIETYՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



