Յուվենտուսի տնօրենը մեկնել է Մոնակո երկու ֆուտբոլիստների շուրջ բանակցելու
SPORT«Մոնակոյի» պաշտպան Ֆաբինյոն և հարձակվող Անտոնի Մարտիալը կարող են տեղափոխվել «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է Football Italia-ն, թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին մեկնել է Մոնակո, որպեսզի բանակցություններ վարի այդ ֆուտբոլիստների տրանսֆերների հարցում:
Բրազիլացի Ֆաբինյոն, ով «սելեսաոյի» կազմում ներկայումս մասնակցում է Կոպա Ամերիկային, Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 36 խաղի, որոնցում դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Ինչ վերաբերվում է Մարտիալին, ապա ֆրանսիացի 19-ամյա հարձակվողը նույն Լիգա 1-ի խաղարկության 35 մրցավեճում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



