Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Մարդու միջամտությունը բացառվում է. բնությունն ինքը պետք է վերականգնի Խոսրովի արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը

SOCIETY

Մեր հյուրն է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը

 

– Պարոն Աղասյան, Խոսրովի արգելոցի հրդեհի հետևանքներն էկոլոգիական հավասարակշռության խախտման առումով ինչպիսի՞ ազդեցություններ կարող են ունենալ:

– Հիմնականում ասեմ, որ վնասվել են ասեղնատերև գիհիները: Մոտավորապես 100 հեկտար տարածության վրա: Չնայած այս տվյալը կրկին ճշգրտման կարիք ունի: Քանի որ հաջորդ տարի գարնանը, երբ կսկսվի ծառերի, ընդհանրապես բույսերի ծաղկման շրջանը, այդ ժամանակ արդեն պետք է գնանք ու հաշվարկենք, թե որոնք են կենդանի մնացել, որոնք՝ ոչ: Ասել է թե՝ ծառի, թփի աճը կանգնե՞լ է, թե՝ ոչ:

Որովհետև միամյա և երկամյա խոտաբույսերը հիմնականում չեն վնասվել, քանի որ քամու ուժգնության պատճառով կրակն այնքան արագ է անցել, որ արմատային համակարգը պահպանվել է:

Այսօրվա փաստերը՝ նկարներն էլ վկայում են, որ այդ տարածքներն արդեն վերականգնման ընթացքի մեջ են:

– Իսկ գիհիների անտառի հետ կապված իրավիճակն ինչպիսի՞ն է:

– 1976 թվականին կրկին գիհիների անտառի որոշ հատվածներ հրդեհվեցին: Բայց դրանք սկսեցին վերականգնվել: Ճիշտ է՝ դանդաղ, բայց վերականգնվում են: Արդեն 1–2 մետր են: Իսկ գիհիների բարձրությունը հասնում է հիմնականում 5–6 մետրի, առավելագույնը՝ 10 մետրի:

Գիհին, ընդհանրապես, արժեքավոր ծառատեսակ է, չորային պայմաններում, կարելի է ասել, միակ աճող բույսն է: Բայց բանն այն է, որ մենք գործ չունենք տեսակի կորստի հետ, քանի որ Վայոց ձորի մարզում նույն այդ բազմապտուղ գիհին աճում է և բավականին տարածված է:

Ընդամենը էկոլոգիական հավասարակշռության խախտման մասով է դրանց կորուստը զգալի: Բայց կարծում ենք, որ այն իր նույն տարածքում՝ Խոսրովի արգելոցում, ևս կրկին կվերականգնվի:

– Իսկ մենք չունեցա՞նք որևէ կենդանատեսակի կամ բուսատեսակի կորուստ:

– Որևէ կենդանատեսակի կամ բուսատեսակի կորստի մասին խոսք լինել չի կարող: Որովհետև այն տարածքը, որ ընդգրկել էր հրդեհը՝ մոտ 1500–1700 հեկտար,պարունակում էր բազմաթիվ կղզյակներ: Կրակն անցել է դրանց վրայով, ու ձորակների մեջ եղած այդ կղզյակները չեն բռնկվել: եվ, բարեբախտաբար, այս կղզյակները ապաստարան են հանդիսացել կենդանիների համար, որոնք արգելոցի տարածքից չեն թողել ու փախել: Նաև հետագայում էլ նույն այս կղզյակները կնպաստեն սերմերի տարածմանը, ու վառված խոտաբույսերը կրկին կվերականգնվեն:

– Մեր բնության վրա կամ կլիմայի վրա այս հրդեհն ազդեցություն կարո՞ղ է ունենալ. փոփոխություն չե՞նք նկատի:

– Որևէ ազդեցություն լինել չի կարող:

– Արգելոցի տարածքից դուրս կենդանիներ չե՞ն հայտնվել:

– Նման բան գոյություն չունի: Միակ այրված կենդանիները, որ գտել ենք, ուղղաթևերն են՝ մորեխներն են, ծղրիդներն են: Նույնիսկ քարերի տակ ամբողջությամբ պահպանվել են մրջյունների էկոհամակարգերը: Իսկ սողունները ներկա մոխիրների մեջ արդեն վազվզում են: Հանդիպում ենք հետքերի՝ արջի, գայլի, այլ կենդանիների:

Մի հանգամանք փրկող նշանակություն ունեցավ: Բանն այն է, որ ընդհանրապես ամառվա տևական շոգ ժամանակահատվածում կենդանիները մտնում են էլ ավելի խորը բների մեջ, որպեսզի պաշտպանվեն շոգից: Այսինքն՝այս հանգամանքը նպաստեց, որպեսզի հրդեհի ժամանակ վերջիններս փրկվեին:

– Մասնագետներն այս ընթացքում լինո՞ւմ են Խոսրովի անտառում, ինչպիսի՞ն է իրավիճակը, ի՞նչ են տեսնում նրանք:

– Անշուշտ, լինում են: Եվ Կենդանաբանության և Բուսաբանության ինստիտուտների, և Վայրի բնության հիմնադրամի աշխատակիցները նախարարության աշխատակիցների հետ միասին անընդհատ մոնիտորինգ են իրականացնում: Հետևում են տարածքների վերականգնման պրոցեսներին:

– Մարդու միջամտությունն անհրաժե՞շտ է, թե բնությունն ինքը պետք է վերականգնի արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը:

– Քանի որ արգելոց է, ապա մարդու միջամտությունը բացառվում է այս պարագայում: Պարզապես հսկողությունը պետք է ուժեղացնել, որպեսզի բնական վերականգնողական պրոցեսներն ավելի արագ ընթանան:

– Իսկ բնությունը սեփականուժերով ե՞րբ կարող է վերականգնել. ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար:

– Եկող տարի արդեն բոլոր–բոլոր բույսերը կվերականգնվեն, բացի գիհու ծառատեսակից, որը պարզապես դանդաղ է աճում:

– Այսինքն՝ շատ հզոր հարված չէր հրդեհը մեր բուսական ու կենդանական աշխարհին:
– Հզոր հարված էր այն իմաստով, որ նման մասշտաբի հրդեհ երբևէ չէր եղել Խոսրովի արգելոցում: Բայց սրանից աղետ սարքել չի կարելի: Կենսաբազմազանության տեսակետից մեծ աղետ չէր մեր բնական էկոհամակարգերի համար, ինչպես որ հաճախ ներկայացվում է:

– Իսկ հայտնի՞ է՝ պատմության մեջ եղե՞լ են այլ հրդեհներ Խոսրովի անտառում:

– 70–ական թվականներին փոքր մասշտաբներով եղել են. մինչև 20 հեկտար տարածության վրա, 50 հեկտարի վրա: Իսկ ավելի վաղ հայտնի չէ:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia