Նոր ռազմական հաջողություններ Սիրիայում
INTERNATIONAL NEWSՍիրիայի պաշտոնական բանակը երկրի հարավում ազատագրել է Հորդանանին սահմանակից բոլոր շրջանները, Եփրատի արևելյան ափին տեղակայված և դեպի Դեյր էլ–Զորի Հաթլա գյուղ տանող շրջանները, Ալ–Մայադին քաղաքը՝ փոխանցում է Ալ–Մանարն ու հավելում, որ Հոմս, Համա և Դեյր Էլ–Զոր նահանգներում իսլամիստներն իրենց վերջին շունչն են քաշում: Արաբական բոլոր աղբյուրները հաղորդում են նաև նախկին հակա–ասադական, ներկայումս՝ Ասադի բանակին միացած Շեյխ Ահմեդ Մուբարաքի գիշերային գրոհի մասին, որով Համի և Իդլիբի միջակայքում ռևանշի ձգտող նուսրայականներին նրա կամավորները սաստիկ են ծեծել: Իսլամիստներն, ի դեպ, դեռ սրանից առաջ էին գլխագին խոստացել Շեյխ Մուբարաքի համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



