Ռաքքայում մնացել է «Իսլամական պետության» շուրջ 400 գրոհային
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 300-400 գրոհային կարող են ներկայում գտնվել Սիրիայի Ռաքքա քաղաքի տարածքում, որը գրոհայինների խոշոր հենակետերից էր երկրում:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:
«Ենթադրում ենք, որ ԻՊ-ի շուրջ 300-400 գրոհային է մնացել Ռաքքայում»,– ասել է Դիլոնը Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ այդ քաղաքում նաև 4000 խաղաղ բնակիչ մնացել: Սիրիական ընդդիմության զորքերը՝ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Ռաքքայի ազտագրմանն ուղղված մարտեր են սկսել 2017-ի հունիսին: Քաղաքի 80 տոկոսն արդեն հաջողվել է ազատագրել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



