Yerevan, 10.March.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Շիրինյան. «Ադրբեջանը ցայտնոտային վիճակում է»

POLITICS

Թեև դեռ հստակ չէ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու Սարգսյան–Ալիև հանդիպումը, բայց հանդիպման բովանդակության, սպասելիքների և հնարավոր արդյունքների մասին քննարկումները դեռ շարունակում են օրակարգում մնալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե միջազգային միջնորդները հանդիպման գնալու համար ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, քանի որ ՀՀ–ն իբրև չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած ինչ–ինչ պարտավորություններ: Ալիևը նաև ասել էր, որ Բաքվի համար Արցախի հարցի կարգավորման գործընթացում նախապայմաններ չեն կարող լինել:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադարձել էր այդ հայտարարություններին: Նա ընդգծել էր, որ Սարգսյան–Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունն, ակնհայտորեն, Բաքվին ձեռք չի տալիս: Նա նշել է, որ այդ տեսակետից պատահական չէ Ալիևի վերոնշյալ սադրիչ հայտարարությունը, որով փորձել է խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ առաջիկա հանդիպման բովանդակությունն արդեն նշմարվում է: Ըստ նրա՝ օրակարգում շփման գծի կայունացման վերաբերյալ հարցեր են լինելու:

«Այն աղմուկը, որ ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների լրատվամիջոցներում է առկա, մի բան է հուշում. առաջիկա հանդիպման ժամանակ օրակարգում հավանաբար շփման գծում դիտորդ սարքերի տեղադրման հարցն է լինելու: Երկրորդ հարցը դիպուկահարների և նման վտանգավոր միջոցների հեռացումն է լինելու, ինչն էլ ձեռք չի տալիս Բաքվին: Եվ հենց այս պատճառով է, որ այս կոնֆլիկտի դրվածքն այդ իմաստով կաթվածահար վիճակում է: Ալիևը մտածում է, որ եթե դիպուկահարներին հեռացնի, ուրեմն մեր կողմը զոհեր չի ունենա: Իրենք էլ չեն ունենա, բայց ի տարբերություն մեզ, իրենք թքած ունեն իրենց զինվորի կյանքի վրա: Հպատակ ժողովրդին՝ թալիշներին ու լեզգիներին են բերում ու կոտորում, դրա համար ցավալի ոչինչ չկա: Իսկ եթե Ադրբեջանը գնա այդ քայլերին՝ հեռացնի դիպուկահարներին, մյուս պահանջները կատարի, պարապ կմնա, դրա համար էլ չի համաձայնվում »,Past.am–ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ եթե դիպուկահարների հեռացման և դիտորդ սարքերի հարցը լուծվի՝ շփման գիծ կոչվածը կդառնա պետությունների սահման:

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական գործընթացն ընդհանուր առմամբ ևս կաթվածահար վիճակում է:

«Չենք կարողանում ճանաչման հարց լուծել, հայտնի էլ չէ՝ ինչքանով ենք ձգտում, որ այդ հարցը լուծվի: Ադրբեջանական կողմն էլ ոչ մի հաջողություն չունի: Ունենալով ՌԴ–ի ցայտուն և Թուրքիայի բացահայտ աջակցությունը՝ 2016 թ. ապրիլին սանձազերծեցին, բայց ռազմավարական իմաստով հաջողություն չգրանցեցին: Հիմա Ադրբեջանը ցայտնոտային վիճակում է, դրա համար էլ Արցախն իբրև թե Ադրբեջանի մաս են ներկայացնում: Ադրբեջանի մաս Արցախը ոչ եղել է, ոչ կա, և ոչ էլ կլինի: Դա միանշանակ է, և այդ հարցը մեր կողմից լուծված է: Խնդիրը միջազգային «քամին» է, որը գալիս է աջից ու ձախից, տարբեր մայրաքաղաքներից: Բայց ժողովուրդը պետք է իմանա, որ հարցը լուծվել է: Այնպես չէ՝ ինչ–որ քննարկում պետք է անեն, որ Արցախի խնդիրը լուծվի: Խոսքը «բազարի», «խնամիների» ու «խնամախոսության» մասին է: Իրականում օրենքի ու իրավական իմաստով ինքնորոշման իրավունքը կիրառվել ու վերջացել է»,–ասաց քաղաքագետը:

Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, Լևոն Շիրինյանը մեկ նախադասությամբ մեկնաբանեց. «Իրենք Արցախի հարցը տանուլ են տվել: Իսկ ընդհանուր գործընթացն այսպիսին է ՝ շունը հաչում է, քարավանը՝ գնում»:

Աննա Բադալյան

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants