Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Վաչե Տերտերյանն անհրաժեշտ է համարում համայնքներում նյութատեխնիկական ապահովվածության պատշաճ մակարդակի ձեւավորումը

SOCIETY

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում անդրադարձ կատարեց  ոլորտի օրենսդրական դաշտին: Նա, մասնավորապես, նշեց, որ տարիների ընթացքում ձեւավորել են համապարփակ օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն է տալիս կանոնակարգելու տարբեր մակարդակներում գործող մարմինների գործողությունները համապատասխան իրավիճակներում:

«Իհարկե, այդ աշխատանքները շարունակվում են, եւ մենք դեռեւս ունենք անելիքներ, այնուամենայնիվ որոշակի առաջընթաց եւ ունակություններ արդեն իսկ ձեւավորել ենք: Հատկանշական է, որ նախորդ տարի մեծ փաթեթ ներկայացրինք Ազգային ժողով, որը վերաբերում էր ՏԻՄ օրենքին: Այնտեղ կարեւորեցինք տեղական մակարդակում համայնքների դերակատարությունը  աղետների կանխարգելմանը եւ դրանց նվազեցմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վաչե Տերտերյանը:

Նրա տեղեկացմամբ՝ օրենքում համայնքի պարտադիր խնդիրների կազմում ներառվել են աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական միջոցառումների կազմակերպման եւ իրականացման հարցերը, որոնց համապատասխան մշակվել են բնակչության պաշտպանության, բնածին աղետների ռիսկերի նվազեցման, հետեւանքների վերացման լիազորություններ:

 «Ներկայացվել են նաեւ համայնքի ղեկավարի լիազորությունները: Մենք նաեւ ունենք մեծ ծավալով պատվիրակված լիազորություններ, մասնավորապես՝ դրանք վերաբերում են քաղպաշտպանության միջոցառումներին, բնակչության պատսպարման եւ  շատ ու շատ այլ ուղղություններով աշխատանքներին»,- ասաց փոխնախարարը   ՝ հավելելով, որ շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ աշխատանքները՝ ձեւավորելով համագործակցության լավ ավանդույթ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ավելի քան 150 համայնքներում համատեղ իրականացվել է աղետների ռիսկի ուսումնասիրություն:

«Բացի նրանից, որ սա հնարավորություն է տվել գույքագրելու համայնքներում առկա ռիսկերը, դա հնարավորություն է տվել համայնքներում որոշակի մշակույթ ձեւավորելու արդեն այդ խնդիրների նկատմամբ վերաբերմունքը դրսեւորելու առումով»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ համատեղ ջանքերով մշակվել է տեղական համակարգում աղետների գնահատման մեթոդական ուղեցույց:

«Միեւնույն ժամանակ կցանկանայի նշել, որ բացի օրենսդրական եւ իրավական կարգավորումներից, ունենք գործնական խնդիրներ: Համայնքներում նյութատեխնիկական, ռեսուրսային ապահովվածությունը պետք է բերվի պատշաճ մակարդակի»,-ասաց Վաչե Տերտերյանը եւ ընդգծեց, որ հետեւողական են լինելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK