Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Թրամփն Իրանի դեմ դեմոկրատների հաղթաթուղթն է կիրառում

INTERNATIONAL NEWS

Ամերիկյան իսթեբլիշմենթում ներկայի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ խիստ բացասաբար տրամադրված մի շերտ կա, որը միաժամանակ էքս–նախագահ Բարաք Օբամային է քննադատում: Փորձագետները Նահանգների քաղաքական պատմության մեջ այս աննախադեպ իրավիճակը հատկապես ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությամբ և դրա մի օղակը հանդիսացող ԱՄՆ–Իրան հարաբերություններով են պայմանավորում: Վերջինիս առումով մեջտեղ է բերվում Իրանի հետ 5+1 ձևաչափով ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ ՀԳՀԾ–ն, որի դեպքում դեմոկրատները թույլ տվին, որպեսզի 2015–ին Սենատի հանրապետականների ջանքերով ընդունվի մի տարօրինակ օրենք, ըստ որի՝ ՀԳՀԾ–ն անընդհատ վավերացման կարիք ունի: Այլ կերպ ասած՝ օրենքի կետերից մեկը պահանջում է, որ նախագահը 90 օրը մեկ Կոնգրեսին ներկայացնի զեկույց այն մասին, թե որքանով է Իրանը հավատարիմ ՀԳՀԾ–ին և արդյունքում հայտարարի՝ ԱՄՆ–ը շարունակո՞ւմ է իր հերթին հավատարիմ լինել դրան, թե՞՝ նախագահը չի վավերացնում, և Կոնգրեսն էլ, 60 օրվա ընթացքում, իր հերթին է անցնում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու գործընթացին:

Իհարկե, կան նաև տեսակետներ, ըստ որոնց՝ էքս–նախագահ Օբաման այլ ելք չուներ ՀԳՀԾ–ին ընդդիմացող հանրապետականներին հանդարտեցնելու համար, և գուցե սրա մեջ ճշմարտության հատիկ կա: Բայց փաստ է, որ այժմ այդ պատճառով լուրջ խնդիրներ են ստեղծվել, և եթե նույնիսկ Թրամփն այս անգամ հայտարարի ՀԳՀԾ–ից դուրս չգալու վերաբերյալ, միևնույն է, Իրանն ու միջազգային հանրությունը պարբերաբար նյարդային իրավիճակում են հայտնվելու վերոնշյալ ընթացակարգի պատճառով: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը, առանց այս օրենքի էլ մշտապես հնարավորություն ունեն և՛ տեսակետներ հայտնել, և՛ լսումներ կազմակերպել, և՛ կոնկրետ որոշումների հանգել արդյունքում: Ի՞նչ կարիք կար նման ընթացակարգ մոգոնել և դրանից բխող հետագա անտրամաբանական քայլերով ու հայտարարություններով բոլորին լարման մեջ պահել:

Օրինակ, վերջին օրերին նույնիսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոհերինին չի կարողացել հասկանալ, թե ինչ է նշանակում ՄԱԿ–ում ԱՄՆ–ի դեսպան Նիքքի Հեյլիի այն միտքը, թե՝ «Եթե նախագահը որոշի չհաստատել, որ հավատարիմ է մնում գործարքին, դա չի նշանակելու, որ ԱՄՆ–ը դուրս է գալիս Իրանի միջուկային պայմանագրից»։ «Եթե գործարքը չվավերացվի՝ այն կկորցնի իր ուժը, և դրա արդյունքում Իրանը կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրության աշխատանքները։ Միջազգային համայնքը չի կարող թույլատրել, որ լուծարվի մինչ այժմ հրաշալի գործած և իրեն արդարացրած այդ Համաձայնագիրը»,– հայտարարել է Մոհերինին՝ հստակ ակնարկելով, որ չվավերացման պարագայում Վաշինգտոնը ի՛նքը կարող է միջազգային մեկուսացման մեջ հայտնվել: Մի բան, որ նույնությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին էր հայտարարել՝ նշելով, որ ԱՄՆ–ն այդկերպ կմեկուսանա աշխարհից, իրանցի ժողովրդի ատելությունը կխորանա ամերիկացիների նկատմամբ, իսկ Թեհրանն ազատ կլինի իր բոլոր քայլերում:

Այսքանից հետո նշենք, որ այն պահին, երբ գրվում էր նյութը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը դեռ չէր հնչել: Եվ չնայած բոլոր փորձագետները համոզված էին, որ Թրամփն, այնուամենայնիվ, կվավերացնի ՀԳՀԾ–ն, ակնհայտ է, որ խնդրո առարկան շարունակում է վերոնշյալ օրենքը լինել, որն անընդհատ լարման մեջ է պահելու միջազգային հանրությանը՝ էլ ավելի վատթարացնելով ԱՄՆ–Իրան հարաբերությունները:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Past.am 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia