Թուրքիան փակել է իր նավահանգիստները Ղրիմից եկող նավերի համար
INTERNATIONAL NEWSԹուրքիան չի ընդունի Ղրիմի նավահանգիստներից ժամանող նավերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նավարկության հարցերով պալատի ներկայացուցչին:
«Նավերը, որոնք մեր երկիր կժամանեն Ղրիմից, թույլտվություն չեն ստանա մուտք գործել մեր նավահանգիստները: Սահմանված արգելքը վերաբերում է ցանկացած դրոշի ներքո եկած նավերին», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ «տվյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի կողմից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 9-ին այցով գտնվելով Կիևում, հայտարարել է, որ ԱՆկարան հետագայում էլ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



