Կանադայում նավի խորտակման հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ
INTERNATIONAL NEWSԿանադայի Տոֆինո քաղաքից (Բրիտանական Կոլումբիայի մարզ) ոչ հեռու «Լեւիաֆան II» զբոսանավի խորտակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, հաջողվել է փրկել ինը հոգու: Այդ մասին, հաղորդել է CBC հեռուստաալիքը:
Տոֆինոյի շտապօգնության ծառայության տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, չորսը՝ հոսպիտալացվել, եւս հինգ ուղեւորների փրկարարները կարողացել են օգնություն ցուցաբերել ափին: Մարզի փրկարարական-կոորդինացիոն կենտրոնում հայտնել են, որ աղետի պահին նավում եղել է 27 մարդ: Մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են:
Նավաբեկության պատճառները պարզվում են: Վարկածներից մեկի համաձայն՝ նավը կարող էր շրջել կետաձուկը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



