Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, վերջինս հավաքել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամների 58 ձայնից 30-ը, որն էլ անհրաժեշտ ձայների նվազագույն սահմանն է:
«Իմ առաջնահերթ քայլը ՅՈւՆԵՍԿՕ-ում կլինի մեր կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելը ոչ միայն անդամ պետությունների, այլև աշխարհի, հասարակական կարծիքի և քաղաքացիական հանրության առաջ», - հայտարարել է Ասուլեն քվեարկությունից հետո:
ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարը Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան է եղել, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2009 թվականից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



