ՄԱԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր, ավելի կոշտ քաղաքականություն Թեհրանի հանդեպ:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ԳՀՀԾ ստորագրումը լուրջ քայլ է համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հասնելու ճանապարհին, և նա հույս ունի, որ այդ պայմանագիրը չի չեղարկվի», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային զենքի մասին համաձայնագրի դրույթները:
ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ «ահաբեկչությանն աջակցելու համար» և հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի միջուկային ծրագրի թերությունների վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



