Իրանի նախագահը մեկնաբանել է Թրամփի ելույթը միջուկային համաձայնագրի վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՈրևէ պետության նախագահ չի կարող ինքնուրույն չեղարկել միջազգային գործարքները, որոնք ունեն ՄԱԿ աջակցությունը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը:
«Սա միջազգային բազմակողմ գործարք է, որը ստորագրել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Կարո՞ղ է արդյոք մեկ նախագահը ինքն իր կողմից վերացնել նման կարևոր միջազգային գործարքը», - ասել է Ռոհանին, ավելացնելով, որ Իրանն իր զենքն ու զինամթերքը զուտ պաշտպանական նպատակներով է օգտագործում:
«Մեր սպառազինությունն ու հրթիռները զուտ պաշտպանության համար են նախատեսված», — ասել է Իրանի նախագահը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



