Բյուրական գյուղում բռնկված հրդեհը մարվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է վագոն-տնակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի 18-րդ փողոցի թիվ 78 տան մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 23:54-ին:
Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



