Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հարկային նոր օրենսգիրքը պատշաճ չի իրազեկվել. լուրջ խնդիրներ ենք ունենալու

SOCIETY

Past.am-ի հյուրն է Փոքր և միջին ձեռներեցության համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը

– Պարո՛ն Ավագյան, ըստ Ֆիննախի՝ Հարկային օրենսգրքի իրավական գործածության պրակտիկային ուղղված միջոցառումների 95 տոկոսն արդեն իրականացվել է: Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ ենք 2018թ. անցնել նոր օրենսգրքին, հաշվի առնելով, որ հետաձգելու պահանջ կա:

– Հարկային օրենսգրքի հետ կապված ենթաօրենսդրական և այլ ակտեր կան, միգուցե նկատի ունեն դրանց հետ առնչվող միջոցառումները: Բայց այս պահին հետաձգելու հարցը շարունակում է հասարակական կառույցների առաջին օրակարգային հարցերից մեկը մնալ: Մի քանի անգամ հետաձգման հարցը կառավարություն ներակայացնելու փորձ է արվել:

Օրենսգրքի ընդունման ժամանակ մենք հետևյալ հարցադրումն էինք արել՝ ի՞նչ հարց ենք լուծում, ուզում ենք տեսնե՞լ գործող օրենսգրքում ինչ բացեր կան և դա լուծել, ի՞նչն ենք լավացնում: Եվ ամենակարևորն այն էր, որ այդ լուրջ փաստաթղթի շուրջ նախապատրաստական աշխատանքներ պետք է արվեր, որը նաև ֆոկուս խմբերի հետ հանդիպում պետք է ենթադրեր:

Շատ խնդիրներ կան, որոնք նույն մեթոդաբանները կամ օրենսգիրք գրողները պրակտիկ դաշտում չեն պատկերացնում: Այդ պատճառով կարևոր կլիներ այն, որ երկու սեկտորների հետ ոլորտ առ ոլորտ քննարկումներ ծավալվեին: Բայց ունենք այն՝ ինչ ունենք: Այն ընդունվեց պարտադրված ժամկետներում, իսկ հիմա փորձում ենք գոնե վիճահարույց հարցերը ներկայացնել թե՛ կառավարության ղեկավարին, և թե՛ ֆինանսների նախարարությանը:

– Իսկ այդ առաջարկների առումով ՀԿ–ների հետ հաշվի նստելու ցանկություն կա՞:

– Առաջին հերթին պետք է պետական մարմիններն այդ երկխոսությունը ապահովեն: Հասարակական կառույցները պետական հատվածից պետք է տեսնեն կամքի դրսևորումը:

Կոնկրետ Հարկային օրենսգրքի մասով մի քանի լուրջ և վիճահարույց հարցեր կան, որոնք վերաբերելու են գերփոքր և միջին բիզնեսի մեծ զանգվածներին: Խոսքը ոչ թե հարյուր, այլ մի քանի հազար բիզնեսների մասին է, որոնց ներկայացուցիչները տեղյակ չեն այդ մասին: Օրինակ՝ հանրային սննդի հետ կապված հարկային ռեժիմը փոխվում է և նրանք հայտնվելու են ԱԱՀ–ի դաշտում: Սրա հետևանքով գների թանկացում է լինելու, ինչը ոլորտի հետ կապված մյուս ճյուղերի վրա ևս իր շղթայական ազդեցությունն է ունենալու:
– Կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծ է ներկայացրել: Նոր փաթեթը լրացնո՞ւմ է այն բացթողումները, որոնց մասին ՀԿ–ները դեռ նոր օրենսգրքի քննարկման ժամանակ էին խոսել:

– Վերադառնալով իմ նախորդ հիմնավորումներին՝ այսպես պատասխանեմ. որքանո՞վ է այս նոր փաթեթը քննարկվել ՀԿ–ների հետ, որքանո՞վ է այն քննարկվել իրական բիզնես սեկտորի հետ, որ նորից փոփոխվում է: Որքանով քննարկվել է՝ այդքանով էլ արդյունավետ է:

Այսինքն՝ մենք վերջապես պետք է դուրս գանք այդ «կաբինետային» փոփոխություններից: Ես հասկանում եմ, իհարկե, շատ հաճախ նույն գերփոքր բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները էմոցիոնալ պահանջներ կարող են ներկայացնել: Եվ հենց այդ երկխոսության մեջտեղում որպես կամուրջ ՀԿ–ներն են, որոնք էմոցիոնալ խնդիրները վերցնում են ու նայում, թե որտեղ են համընկնում պետության և բիզնեսի շահերը: Բայց ֆիսկալ մոտեցմամբ օրենսգիրք գրելն ընդունելի տարբերակ չէ: Երբ իրական դաշտում այն կիրառության մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու: Բացի այդ, առաջին անգամ ընդունվել է Հարկային օրենսգիրք, որը պատշաճ մակարդակով և լայնածավալ չի իրազեկվել: 

Մենք՝ ՀԿ–ներս, անընդհատ առաջարկներ ենք անում ու ասում՝ եկեք, աջակցեք, միասին ապահովենք իրազեկումը: Բայց ոչ ոք չկա: Իրազեկման համակարգեր, իհարկե, կան, բայց վճարովի են: Ես խոսում եմ գերփոքր բիզնեսի մասին: Լայնածավալ ուղեցույցներ են պետք, որոնք առևտրականին կբացատրեն՝ ի՞նչ է փոխվելու իր կյանքում օրենսգիրքն ընդունելուց հետո: Պարզ ուղեցույցներ են պետք, ոչ թե բարդ լեզվով գրված Հարկային օրենսգիրք:

– Ի վերջո, Հարկային նոր օրենսգրքի հետաձգման հստակ ժամանակահատված կարո՞ղ եք նշել, ըստ որի այդ անցումը հստակ և առանց խնդիրների կլինի:

– Լինի մեկ տարի, երեք կամ վեց ամիս, հետաձգումն ինքնանպատակ չպետք է լինի: Եթե մենք մեկ տարով հետաձգելու ենք ու էլի շարունակելու ենք թողնել, որ պետական չինովնիկներն իրենց կաբինետում ինչ–որ հոդվածներ փոխեն կամ իրենց կարծիքով՝ վատացնեն կամ լավացնեն այն, ապա պատկերը մեծ հաշվով չի փոխվի: Բացի այդ, եթե մենք մեկ տարով հետաձգելու ենք ու մարզ առ մարզ, տոնավաճառ առ տոնավաճառ, գյուղ առ գյուղ չենք իրազեկելու, էլի ոչինչ չի փոխվի: Հետաձգումը կոնկրետ միջոցառումների շարք պետք է ենթադրի:

Աննա Բադալյան

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia