Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական որոշո՞ւմ, թե կառավարման մենեջմենթ. օրվա իրական դեմքը

SOCIETY

Past.am-ի հյուրն է մշակութաբան, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը

– Պարոն Ջալոյան, ինչի՞ց է, որ մեր հասարակությունը վերջին շրջանում քաղաքական հարցերի նկատմամբ ակտիվություն չի ցուցաբերում: Բայց, խնդրեմ, ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի նախագծի դեմ ակտիվորեն բողոքում են, ընդդիմանում են դրա ընդունմանը:

– Քաղաքական հարցերի նկատմամբ մարդկանց պասիվությունը բացատրվում է այն բանով, որ մեր կյանքը ապաքաղաքականացվել է: Հասարակությունը կորցրել է վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ: Փաստորեն ակտիվության դրսևորումների դաշտում մնացել են քաղաքացիական նախաձեռնությունները:

– Իսկ ինչպե՞ս կարող ենք կրկին հասարակությանն ակտիվացնել. ի՞նչ մոտիվացիաներ են պետք դրա համար:

– Բացատրեմ այսպես. վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից ելնելով՝ կարող ենք ասել, որ այսօրվա դրությամբ համարվում է, թե քաղաքականությունը մի ավելորդ բան է, և մեր հասարակությանն անհրաժեշտ է լավ մենեջմենթ: Այսինքն՝ հարկավոր է ռացիոնալ, բանական կառավարում: Իսկ քաղաքականությունն իրենից երկրորդական մի բան է ներկայացնում:

Իսկ ե՞րբ է քաղաքական հասարակություն առաջանում. երբ հասարակությունը որոշում է իր հակառակորդին: Օրինակ, մեր հասարակության համար 2008 թվականի ընտրություններն ունեին հակաօլիգարխիկ բնույթ: Եվ հարկավոր էր արդեն, որ հասարակությունը որոշեր, թե ո՞րն էր իր հիմնական հակառակորդը կամ ո՞վ էր առավել վնաս հասցնում իրեն: Օրինակի համար ասենք՝ արտահանողնե՞րը, ներմուծողնե՞րը, կամ մտավորականությո՞ւնը գուցե: Միևնույն ժամանակ այդ ընթացքում երևան կգա մի քաղաքական ուժ, որը ժողովրդին պայքարի կտանի հասարակական իր հակառակորդի դեմ:

Այնպես որ, քաղաքականությունն անհնարին է առանց այդ հակառակորդի գոյության: Հակառակ դեպքում այն վերածվում է կառավարման:

– Այս վիճակը կապ ունի՞ այն բանի հետ, որ մեր երկրի ինքնիշխանությունը կամաց–կամաց նվազեց այս տարիների ընթացքում:

– Հասարակությունները միշտ էլ հակված են ինքնիշխանության կորստի համար մեղադրել արտաքին ուժերին: Բայց, իմ կարծիքով, առաջին հերթին մենք պետք է նայենք մեր ներքին իրադրությանը: Այսինքն՝ երբ իշխանությունն անցնում էր ինչ–որ ստվերային կլանի, այն դեպքում, երբ մեր պետության իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս դեպքում արդեն անհրաժեշտ է որոշել, թե ինքնիշխանության կորստի պատճառը կոնկրետ ո՞ր խումբն է հանդիսանում տվյալ հասարակության մեջ:

Որովհետև երբ որոշումը կայացնում է ոչ թե ժողովուրդը, այլ ինչ–որ ստվերային խումբ, ապա դա կոչվում է ինքնիշխանության կորուստ: Քանզի Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ առաջին հերթին ինքնիշխանության կորուստն այն է, երբ ժողովուրդը չի մասնակցում քաղաքական կարևոր որոշումների կայացմանը:

Նշանակում է, որ որոշումների կայացումը տեղի չի ունենում բաց, հրապարակայնորեն, այլ կայացվում են ինչ–ինչ կաբինետներում, գաղտնի ձևով: Կամ տնտեսությանը վերաբերվող և այլ կարգի հարցերը որոշվում են ինչ–որ խմբի կողմից՝ ելնելով հենց իրենց շահերից:
Իսկ երբ պետության մեջ խնդիրները լուծվում են՝ համապատասխան մի փոքր խմբի շահերի, այդ դեպքում է, որ պետք է խոսենք ինքնիշխանության կորստի մասին:

Որովհետև ինքնիշխանությունը պետությանը չի պատկանում, այլ պատկանում է ժողովրդին: Եվ մեզանում հաճախ է այս հարցում շփոթմունք առաջանում:

Իսկ այս իրավիճակով մեր ժողովրդի քաղաքական ներուժը չի՞ պակասում:

– Հարցն այն է, որ քաղաքական որոշումը նույն կառավարման մենեջմենթից տարբերվում է նրանով, որ ունի ստրատեգիական բնույթ: Ի տարբերություն կառավարման մենեջմենթի որոշումների, որոնք մարտավարական են: Ասենք՝ կարող են կայացվել այսպիսի նպատակներով՝ հարկավոր է այս–այս թերությունը վերացնել:

Ա՛յո, կառավարությունը զբաղված է թերությունները վերացնելով: Այսօր տնտեսության մեջ է խնդիրը, վաղը՝ գյուղատնտեսության մեջ է, մյուս օրը՝ մեկ այլ բնագավառում է: Բայց, հավատացնում եմ, առանձին–առանձին տարբեր թերությունները վերացնելով՝ դրանից թերությունները միայն բազմանում են: Երկրին հարկավոր են նախ և առաջ ստրատեգիական որոշումներ:

Գոհար Սարդարյան

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia