Եթե Հուսեյնը եւ Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին, աշխարհն ավելի լավը կլիներ. Թրամփ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Մերձավոր Արեւելքում անհամեմատ ավելի լավ իրադրություն կլիներ, եթե Իրաքում եւ Լիբիայում չկատարվեին պետական հեղաշրջումներ:
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնը եւ Մուամար Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին»,- հայտարարել Է Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նայեք Իրաքին. առաջ այնտեղ ահաբեկիչներ չկային, Հուսեյնը նրանց անհապաղ կոչնչացներ: Իսկ այսօր Իրաքն, ասես, Հարվարդը լինի ահաբեկիչների համար: Ես չեմ ասում, որ Հուսեյնը համակրելի տղա Էր. նա զազրելի տղա Էր, բայց այժմ ամեն ինչ շատ ավելի Է վատացել: Իսկ Լիբիայում ընդհանրապես ոչ ոք չի հասկանում, թե ինչ Է այժմ կատարվում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



