ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Ղազախստան
SOCIETYՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



