Սիրիայի Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետության» 100 զինյալ
INTERNATIONAL NEWSՍիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը:
Նրա խոսքով` հանձնված ահաբեկիչները հեռացվել են քաղաքից:
«Առաջիկա օրերին մենք դեռ սպասում ենք բարդ մարտերի, չենք հստակեցնի ժամանակահատված, թե երբ մեր գնահատմամբ «Իսլամական պետություն»-ն ամբողջությամբ Ռաքքայում պարտության մատնված կլինի»,-ասել է Ռայան Դիլոնը:
Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հատնել էին «Իսլամական պետություն»-ից` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



