Կիեւում պատրաստվում են Ուկրաինական ապստամբ բանակի կողմնակիցների երթին
INTERNATIONAL NEWSԿիեւում ուկրաինական ազգայնական կազմակերպությունների կողմնակիցները հավաքվում են Տարաս Շեւչենկոյի անվան հուշարձանի մոտ, որպեսզի մասնակցեն Ուկրաինական ապստամբ բանակի ստեղծման 75-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքին ու երթին։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այգում արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել, հիմնականում երիտասարդներ։ Նրանց ձեռքերին դրոշներ են՝ «Ազգային կորպուս» ու «Ազատություն» ազգայնական կուսակցությունների, նաեւ «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշներով։
Հասարակական կարգի պահպանման համար միջոցառման անցկացման վայր են բերվելու ոստիկանության ու Ազգային գվարդիայի զինծառայողների մեծաքանակ ուժեր։ Այգու մոտ նաեւ կայանած է հրշեջ մեքենա ու շտապ օգնության մեքենա։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են մի քանի հարյուր փայտյա ջահեր, որոնք ազգայնականներն ավանդաբար այրում են ՈՒԱԲ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող ամենամյա երթերի ժամանակ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



