Կոտ դ’Իվուարում բեռնատար օդանավի վթարի հետեւանքով Մոլդովայի քաղաքացիներ են զոհվել
INTERNATIONAL NEWSԿոտ դ’Իվուարում բեռնատար օդանավի վթարի հետեւանքով Մոլդովայի քաղաքացիներ են զոհվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սիդիկի Դիակիտեն։
Ավելի վաղ հայտնել էին, որ մայրաքաղաք Աբիջանից թիչք կատարելուց կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել բեռնատար օդանավ, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Koaci պորտալի տեղեկություններով՝ օդանավը բեռ էր տեղափոխում ֆրանսիական բանակի համար։
«Ռոյթերը» հայտնում է, որ տուժել է եւս վեց մարդ՝ այդ թվում երկու մոլդովացի ու չորս ֆրանսիացի։
Նշում են, որ այդ օդանավը Ֆրանսիայի բանակն էր գործածում հակաահաբեկչական գործողության շրջանակում։ Թռիչքն իրականացվել է եղանակային վատ պայմաններում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



