Սլովակիայում յոթ մարդ է զոհվել միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով
INTERNATIONAL NEWSՍլովակիայում յոթ մարդ է զոհվել միկրոավտոբուսի ու բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել երկրի արևմուտքում Պրեւիձա շրջանում։ Շտապ օգնության ծառայության օպերատիվ կենտրոնի ներկայացուցիչ Յոզեֆ Մինարի խոսքով՝ առայժմ անհայտ պատճառներով բեռնատարը բախվել է միկրոավտոբուսի, որում 9 մարդ կար։ Միկրոավտոբուսը վթարի հետևանքով շրջվել է, յոթ մարդ տեղում է մահացել, ևս երկուսը ծանր վիրավորում է ստացել ու տեղափոխվել մոտակա հիվանդանոց, նրանցից մեկը շատ ծանր վիճակում է։
Ավտոմոբիլային երթևեկությունը վթարի վայրում ժամանակավորապես դադարեցվել է, ոստիկանությունը սկսել է հետաքննել պատահարը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



