Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


ՏԿԱԻՆ-ն անցած մեկ շաբաթում արձագանքել է 250 դեպքի

SOCIETY

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 26-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազ արյանը զեկուցել է ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 250 դեպք: Սերգեյ Ազարյանը տեղեկացրել է նաև Հայ-ռուսական միջազգային հումանիտար կենտրոնի բացման աշխատանքների մասին: Կենտրոնը հնարավորություն կտա օպերատիվ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում:

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է, որ ավարտվել են Համաշխարհային բանկի փորձագետների հետ հանդիպումները՝ կապված ՀՀ տարածքում երկրաշարժերի սեյսմիկ վտանգի քարտեզի տեխնիկական առաջադրանքների պատրաստման հետ: Հ. Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ ՍՊԾ-ում քննարկվում է համակարգի ՊՈԱԿ-ների` այս թվականի երրորդ եռամսյակում կատարված աշխատանքների հաշվարկումը:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը հայտնել է, որ մոտակա օրերին ՀՀ մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ: Կնկատվի ջերմաստիճանի նվազում: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը զեկուցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի մասին՝ նվիրված Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին:

Քննարկելով միջազգային կազմակերպությունների և խոշոր պետությունների հետ համագործակցության արդյունքները՝ անդրադարձ է եղել Ճապոնիայի հետ պայմանավորվածությանը, որը զեկուցել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը: 

Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է ՀՀ ՏԿԱԻ նախարարի խորհրդական Նոնա Վանեցյանին՝ հաջող աշխատանքային գործունեություն մաղթելով վերջինիս: Հաշվի առնելով նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների ձեռքբերումները սպորտային միջոցառումներում և, հատկապես, կարատե մարզաձևում՝ նախարարը հորդորել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանին հանդես գալ նաև այլ մարզաձևերում: Նախարարը հայտնել է, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը մշտապես իր աշխատակիցների կողքին է և ամեն կերպ կաջակցի ամենօրյա պարապմունքներ անցկացնելու և անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու համար:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը զեկուցել է մայրաքաղաքի վարչական շրջաններում ուսումնավարժանքների կազմակերպման և ընթացքի մասին:

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards