Մառնեուլում պատին բախված հայկական համարանիշով մեքենայի վարորդը և երկու ուղևորները հոսպիտալացվել են
INTERNATIONAL NEWSՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 LS 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Էլզարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. վարորդը, ուղևորներ Անուշ Հովսեփյանը և Ռուդոլֆ Էլիխանյանը հոսպիտալացվել են հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



