Երևանում բախվել են KIA-ն, ВАЗ 21012-ն ու Opel-ը, վերջինն էլ վնասել է վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակը
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Opel մակնիշի 21 ՏՕ 494 համարանիշի, ВАЗ 21012 մակնիշի 35 ԼA 798 համարանիշի և KIA մակնիշի 928 OM 61 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն հաշվառված է «Տաքսի Ռիչ» ընկերության հաշվեկշռում և որպես տաքսի է շահագործվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



