Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը խոսել է իր առողջական վիճակի մասին
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» հարձակվող Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր առողջական վիճակի մասին:
«Դեռևս մարզվում եմ անհատական ծրագրով, որն առաջարկել են Գերմանիայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկի ֆիզիոթերապևտները` համագործակցելով «Մարիտիմուի» բժշկական անձնակազմի հետ:
Եվս մեկ բուժզննում նախատեսված է նոյեմբերի վերջին, որից հետո հուսով եմ` ամբողջովին պատրաստ կլինեմ խաղադաշտ դուրս գալուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայ երկրպագուներին, «Մարիտիմուին» և նրա երկրպագուներին` իմ կողքին գտնվելու և ինձ աջակցելու համար»,- գրել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի` Հայաստան-Ղազախստան հանդիպման սկզբնամասում: