Մալթայում ավտոմեքենայի մեջ պայթեցրել են իշխանությունների և Պանամայի օֆշորների կապի մասին գրած լրագրողին
INTERNATIONAL NEWSՄալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ:
«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», - գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ:
Reuters-ի հաղորդմամբ՝ վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու մոտ օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:
Մուսկատը հայտնել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստակամություն է հայտնել օգնել տեղական իշխանություններին սպանությունը հետաքննելու հարցում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



