Դոնալդ Թրամփը հերքել է իր դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները «կեղծ նորություններ են»:
«Կեղծ նորություններ են», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի՝ Թրամփի դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքը մեկնաբանելու խնդրանքին:
Հայտնի է, որ անցած տարի ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ հրապարակվել է Թրամփի մասնակցությամբ 11 տարվա տեսանյութ: Տեսագրությունում Թրամփը, որն այն ժամանակ մտադիր չի եղել նախագահ դառնալ, գռեհիկ արտահայտություններով պարծեցել է, որ ինքը հետապնդել է կանանց և պնդել, որ իրեն ամեն ինչ կարելի է, քանի որ ինքն «աստղ է»:
Ավելի ուշ նախագահի թեկնածուն հրապարակային ներողություն է խնդրել և պարզաբանել, որ այդ արտահայտությունը «դատարկ խոսակցություն է եղել հանդերձարանում»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



