Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ինքնանպատակ բանակցություններ

ANALYSIS

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև առանձին հանդիպումները, անկախ դրանց մասին հնչող պաշտոնական և ոչ պաշտոնական մեկնաբանություններից, դրանց տրվող գնահատականներից, ոչինչ տալ չեն կարող, եթե կոնֆլիկտի կողմերի, և կոնֆլիկտի կարգավորմանը ներգրավված միջազգային սուբյեկտների փոխհարաբերություններում ուժային բալանսի այնպիսի անհավասարակշռում չի եղել, որ կարողանա բեկում մտցնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը շարունակում է պահպանվել: Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ այդ բալանսը խախտվել է ի օգուտ իրեն, բայց ձախողեց ու կողմերը կրկին վերադարձան մեկնարկային դիրքեր: Երբ ասում ենք ուժային բալանս, նկատի չունենք, թե կողմերից մեկնումեկը առանձին վերցրած դրվագում չի կարող հաջողության հասնել մյուսի հանդեպ: Խոսքը այն մասին է, որ առայժմ ոչ Ադրբեջանը ոչ Հայաստանը այնքան ուժեղ չեն ոչ քաղաքաանապես, ոչ տնտեսապես, ոչ էլ ռազմական առումով, որպեսզի կարողանան կոնֆլիկտը լուծեն բացառապես իրենց օգտին ՝ կապիտուլացնելով միմյանց ռազմաճակատում կամ ուժերի հարաբերակցության այլ հարթակում: 


Ինչ վերաբերում է կոնֆլիկտի կարգավորմանը ներգրավված միջազգային սուբյեկտներին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ըստ էության ներկայացնում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի շահերը: Ղարաբաղյան խնդրում այս երեք կողմերի մոտեցումները տարբեր են, հաճախ հակադիր:Դա հատկապես ցայտուն երևաց ապրիլյան դեպքերից հետո, երբ ռուսական կողմն ակտիվ շրջանառության մեջ դրեց Լավրովյան պլան անունով հայտնի փաթեթը: Սակայն այստեղ ևս ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, որ Ռուսաստանը կարողանա միայնակ սեփական լուծումներ պարտադրել տարածաշրջանում: Քանիցս տեսանք, թե ինչպես էր Արևմուտքը օգնում Հայաստանին դիմադրել լավրովյան պլանի իրականացմանը միտված ռուսական լոբինգին: Միաժամանակ, Արևմուտքը ևս թե համաշխարհային, թե տարածաշրջանային մակարդակում չունի բավարար գործիքակազմ, որպեսզի կարողանա այնպիսի որոշում պարտադրել կողմերին, որը, օրինակ, ռուսական կողմի սրտով չի լինի: Եվ քանի դեռ այս երկու ուժային բալանսները ՝ կոնֆլիկտող կողմերի և կոնֆլիկտի կարգավորմանը ներգրավված կողմերի միջև պահպանվում է, որևէ ռեալ, բեկումնային լուծում սպասել հնարավոր չէ: Ինչու է կարևոր սա հասկանալ, որովհետև նախագահների մակարդակով եզակի տեղի ունեցող հանդիպումները հաճախ ներկայացվում են որպես կոնֆլիկտի կարգավորման գործում շատ կարևոր քայլ, առանց վերլուծելու կոնֆլիկտի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանայի էությունը և կարգավորման խորքային նախապայմանները: 


Սակայն, վերոնշյալը չի նշանակում, թե նմանատիպ հանդիպումները անպիտան են: Դրանք պիտանի են, բայց ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ կոնֆլիկտի էսկալացիան բացառելու տեսանկյունից: Նմանատիպ հանդիպումները մեծամասամբ ինքնանպատակ են՝ բանակցություններ են բանակցությունների համար, ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը ամրապնդելու, կողմերի միջև թեկուզև սիմվոլիկ դիալոգ ունենալու համար: Եվ այս իմաստով նախագահների մակարդակով առանձնազրույցը ևս դրական քայլ է, որովհետև ինչ-որ չափով կարող է նպաստել էսկալացիայի բացառմանը: 

 

Արտակ Ասլանյան

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK