Հայաստանում ավանդական կարատեն մեծ զարգացում է ապրում
SPORTԱվանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ֆեդերացիայի ներկայացուցիչները: «Եվրոպայի առաջնությունից վերադարձել ենք 13 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալներ: Մինչև 7 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնում էր Հայկ Աստվածատուրյանը, ով դարձավ Եվրոպայի գավաթակիր: Այս անգամ մենք ավելի լավ հանդես եկանք առաջնությունում»,-ասաց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանը,- ոչ պաշտոնակամ հաշվարկով զբաղեցրել ենք երկրորդ տեղը:
Ավանդական կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանի խոսքով, ավանդական կարատեն Հայաստանում մեծ զարգացում ունի: «Ընդհանուր հաշվարկով առաջին տեղում Լեհաստանի հավաքականն էր, որը շատ ուժեղ թիմով էր ներկայացնել»,-ասաց Մինասյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 23 երկրի 650 մարզիկներ: