Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար

SOCIETY

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները: 2017 թվականի հունվար–օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 118 հազար 958 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 62,1 տոկոսով: Ըստ ԱՎԾ–ի՝ 2016 թ. Հայաստանում արտադրվել էր շուրջ 73 հազար 392 կարատ ադամանդ:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար–օգոստոսին արտադրվել է 1489,9 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ ավելի է: 2016 թ. հունվար–օգոստոսին արտադրվել է 500,4 կգ ոսկերչական արտադրանք:

Ոսկերչությամբ զբաղվող անհատ ձեռներեց Արմեն Բաբայանը չի բացառում, որ արտադրության ծավալների աճի վրա կարող էին ազդել ոսկու համաշխարհային գների տատանումները:

«Միջազգային շուկայում որոշ ժամանակ առաջ գները նվազեցին, իսկ հիմա բարձրացում է նկատվում: Հնարավոր է, որ այդ տատանումը կարող էր նման արդյունքների բերել, ինչի հետևանքով էլ նաև էժանացում նկատվեց: Առհասարակ արտադրությամբ զբաղվողները պայմանագրեր ունեն մի շարք երկրների հետ: Իրենք հումքը բերում են այստեղ, մշակում ու արտահանում: Այս առումով ևս հնարավոր է ծավալների աճ գրանցվի, բայց փոքր ձեռներեցությամբ զբաղվողների վրա այդ ցուցանիշը որևէ էական ազդեցություն չի ունեցել: Ես չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ թվերն ուղղակի կարող են ուռճացված լինել»,–ասաց Արմեն Բաբայանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ եթե միջազգային շուկայում ոսկու գնի նվազման շրջանում տեղական ապրանքը կարելի էր 25 կամ 26 դոլարով գնել, ապա հիմա մի քիչ բարձրացել է. «Հիմա գինը 27, 5 կամ 28 դոլարի սահմանում է տատանվում: Իսկ ինչ վերաբերում է զարդերին, բնական է, որ զարդերի վրա աշխատանքը մի քիչ ավելի շատ է, զարդերը մի քիչ ավելի թանկ գնով են վաճառվում»:

Ոլորտի ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՀ–ում ոսկերչական իրերի վաճառքն այդքան էլ հուսալի իրավիճակում չէ:

«Ի տարբերություն խոշոր ընկերությունների՝ փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներն (ՓՄՁ) իրենց գործունեությունը միայն ՀՀ շուկայի ներսում են իրականացնում: ՀՀ շուկայի հույսն էլ հիմնականում արտերկրից ժամանած մարդիկ են ու սեզոնային գնումները: Հարսանիքների սեզոնին է մի քիչ շարժ լինում, բայց վերջին շրջանում այդ աշխուժությունն էլ չկա: Իսկ արտասահմանից եկողների մեծամասնությունը Հայաստանից այլևս ոսկի չի գնում: Պատճառը կրկին գներն են: Օրինակ, եթե ՀՀ–ի գները համեմատում ենք Ռուսաստանի գների հետ, տեսնում ենք, որ գրեթե հավասարվել են: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա ոսկի գնելու նպատակը հիմնականում մեկն է՝ շատ հաճախ գնում են նեղ օրվա համար: Առնում են ու տանում լոմբարդում դնում»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Արմեն Բաբայանի խոսքով, ՓՄՁ–ների գործունեության առումով ոլորտում էական առաջընթաց չի գրանցվել:

«Միգուցե խոշոր կազմակերպություններում լինի այդ առաջընթացը, բայց ՓՄՁ–ների շրջանառությունն այնքան մեծ չէ, որ զգանք այդ տարբերությունը: Իրենց հնարավորություններն ավելի մեծ են, բայց մեզ համար հույսը մեր շուկայի նվազ շրջանառությունն է՝ օրվա հացի փողը»,–ասաց նա:

Արմեն Բաբայանը նշեց, որ ՓՄՁ–ներին աջակցելու Կառավարության քաղաքականությունը ևս տեսանելի չէ:

«Աջակցություն, որպես այդպիսին, չկա: Կոնկրետ ես չեմ տեսել, որ օրինակ՝ ՊԵԿ–ից գան ու մարդկանց ուղղություն ցույց տան: Մարդիկ իրենց ինտուիցիայի վրա են հիմնված: Իրենք իրենցով աշխատել ու մինչև հիմա էլ աշխատում են»,– եզրափակեց ոլորտի ներկայացուցիչը:

Աննա Բադալյան  «Փաստ»

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe