Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օլիմպիական չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանը և այլոք: 

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կյանքի կոչված ծրագրով երեխաների մարզումների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է մարզական կառույցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նորակառույց մարզական օջախն ապահովված է ըմբշամարտի նոր մարզադահլիճով, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա զգալիորեն ավելացնելու մարզադպրոց հաճախող երեխաների թիվը: 
Հարկ է նշել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցն իրականացնում է ուսումնամարզական գործընթաց հունահռոմեական ոճի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերից, մարզադպրոցում գործում է 28 խումբ՝ 284 մարզիկով, որոնցից 6-ը, ի դեպ, ընդգրկված է Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Մարզադպրոցի տնօրեն Մինաս Մարգարյանը նշել է, որ մարզիկներից շատերը 2016-2017թթ. հաղթել են միջազգային մի շարք մրցաշարերում: 
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Երևանում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրերը, տարբեր մարզաձևեր զարգացնելուց և տարածելուց բացի, նպատակ ունեն նպաստելու նաև հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ մարզադպրոցի նոր մասնաշենքում ստեղծված հարմարավետ պայմանները հնարավորություն կտան մարզիկներին գրանցելու մարզական նորանոր ձեռքբերումներ: 
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և վերջին տարիներին մարզական այդ օջախների պայմանների բարելավման ուղղությամբ զգալի ծրագրեր ենք իրականացնում: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ մենք նաև գույքի թարմացման խնդիր ենք դրել ու համայնքային բյուջեում այդ մասով ևս միջոցներ ենք նախատեսել: Եվ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը նույնպես կլինի շարունակական այնքան ժամանակ, մինչև լիարժեք լուծենք մարզադպրոցների թե՛ հիմնանորոգման և թե՛ մարզական գույքով համալրման խնդիրը: Արդյունքում կունենանք ամբողջությամբ հիմնանորոգված, ջեռուցմամբ ապահովված ու կահավորված մարզադպրոցներ: Առանձնակի կարևոր է, երբ մեր այս նախաձեռնություններին իր մասնակցությունն է ունենում նաև մասնավոր հատվածը, ինչն իսկապես կարևոր քայլ է համատեղ ուժերով նախանշված բոլոր ծրագրերն ավարտին հասցնելու համար», - ընդգծել է քաղաքապետը՝ համոզմունք հայտնելով, որ դրա արդյունքները շոշափելի կդառնան ոչ ուշ ապագայում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive