Իրաքյան Բասրան էլ է դժգոհ Բաղդադից
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 15–ին իրաքյան Բասրայի կառավարման խորհուրդը հայտարարել է այն մասին, որ եթե Բաղդադը շարունակի անտեսել մարզի ֆինանսական իրավունքները, Խորհուրդը ինքնակավառարում կհռչակի՝ փոխանցում է Kurdistan.ru–ն: Մարզային խորհրդի փոխքարտուղար Վալիդ Կայտանի խոսքով՝ Բասրան Իրաքի բյուջեի շուրջ 80%–ն է ձևավորում նավթի արտահանման, նավահանգստի և այլ ռեսուրսների հաշվին, սակայն, Բաղդադը հրաժարվում է ֆինանսական հատկացումներից՝ բացասաբար ազդելով տեղի սոցիալ–տնտեսական կյանքի վրա: Հիշեցնենք, որ Բասրան Քուվեյթին և Իրանին սահմանակից 7 մարզերից բաղկացած մուհաֆազա է՝ 19,070 կմ2 տարածքով և շուրջ 2 մլն 532000 բնակչությամբ (2011–ի տվյալներով), որոնց համանուն մարզկենտրոնն Իրաքի գլխավոր նավահանգիստն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



