Մասիսում հավաբուն և խոտածածկույթ է այրվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ և 7-րդ փողոցների մոտակայքում այրվում են տնակ և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 6-րդ փողոցի թիվ 13 տանը հարակից հավաբունը, դրսի զուգարանը և 7-րդ փողոցի թիվ 54 տանը հարակից խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:45-ին:
Այրվել են հավաբունը (մոտ 60 քմ), դրսի զուգարանը (մոտ 2 քմ) և մոտ 38 քմ խոտածածկույթ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



