Թրամփը $ 600 մլն է կորցրել և 92 հորիզոնականով զիջել է դիրքերը Forbes-ի՝ մեծահարուստների ցանկում
INTERNATIONAL NEWSForbes ամսագրի հրապարակած 400 ամենահարուստ ամերիկացու ցուցակը բացահայտում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 600 մլն դոլարի կորուստ է ունեցել, և այժմ նրա կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, կարողության կորստի արդյունքում երկրի «գլխավոր միլիարդատերը» 92 հորիզոնականով հետ է ընկել՝ հայտնվելով 248-րդ տեղում, մինչդեռ նախորդ տարի բարձրացել էր 156-րդ հորիզոնական:
Սակայն ըստ ամսագրի տվյալների՝ ընդհանուր առմամբ մեծահարուստ ամերիկացիներն ավելի են հարստացել նախորդ տարվա համեմատ: Ինչպես նշվում է, ընդամենը 2 մլրդ դոլար է պակասում նոր ռեկորդ գրանցելու համար, որին այս տարի մեծահարուստներից ոչ մեկը չի հասել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



