Պուտինը հայտարարել է Ռուսաստանի միջուկային զինանոցի ընդլայնման մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանը մեծացնելու է իր միջուկային զինանոցը:
«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` Պուտինը հստակեցրել է, որ այս տարի Ռուսաստանն իր զինանոցը կավելացնի առնվազն 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Պուտինը նշել է, որ նոր հրթիռները կկարողանան հաղթահարել ցանկացած, նույնիսկ տեխնիկապես ամենակատարյալ հակահրթիռային համակարգերը:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինի հայտարարությունը հնչել է այն բանի ֆոնին, որ ԱՄՆ-ն տանկեր է տեղակայում Եվրոպայում` ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:
Ուկրաինայի ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները թևակոխել են աննախադեպ լարվածության փուլ, որը դրսևորովում է նաև «սպառազինություների մրցավազքի» նոր ալիքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



