Ամերիկացին այրել է իր տունը՝ փորձելով սատկացնել իրեն անհանգստացնող սարդին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի բնակիչն այրել է սեփական տունը՝ փորձելով զոդման լամպի օգնությամբ սատկացնել իրեն անհանգստացնող սարդին և վերացնել սարդոստայնը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, միջադեպը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ահազանգ են ստացել շարժական տնից եկող ծխի և հրդեհի մասին:
Այն պահին, երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, տան սեփականատերը հարևանների օգնությամբ արդեն հասցրել էր տանից դուրս բերել իր տարեց մորը: Վերջինս աննշան վնասվածքներ էր ստացել:
23 փրկարարից կազմված հրշեջ հաշվարկը կրակը մարել է 10 րոպեում: Վնասի չափը հետագայում կորոշեն փորձագետները: Կարմիր խաչը ցանկություն է հայտնել օգնել տուժած ընտանիքին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



