Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար
INTERNATIONAL NEWSԱկանի պայթյունից զոհվել Է սիրիական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են գործողության շտաբում:
«Գեներալ Իսսամն ականի պայթյունից զոհվել Է այսօր Սակեր կղզու շրջանում»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: Ճգնաժամի սկսվելուց հետո Զահրեդինը ղեկավարում Էր հանրապետական գվարդիայի ջոկատները եւ զինյալներից մաքրում Դամասկոսի արվարձանի թաղամասերը: Վերջին 3,5 տարում նա Դեյր Զոր պաշարված քաղաքի պաշտպանության պատասխանատուն Էր:-0-/31/ 15.25
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



