Քսենիա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին թեկնածություն դնելու մասին
INTERNATIONAL NEWSՌուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններին:Ինչպես փոխանցում է BBC-ն, միևնույն ժամանակ համացանցում գործարկվել է «Սոբչակն ընդդեմ բոլորի» կայքը, որը ստեղծվել է հենց ընտրությունների համար:
«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահական պայքարին: Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր այդ իրավունքից սովորաբար օգտվում են»,-ասվում է Սոբչակի տեսաուղերձում:
Սոբչակի քարտուղարուհին հայտնել է, որ ընտրարշավի մանրամասներով վերջինս կկիսվի ավելի ուշ:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արդեն հայտարարել է, որ Սոբչակն ամբողջությամբ համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



