Թիլերսոնը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 20-27-ը կուղևորվի ասիական տարածաշրջան: Նա նախ կլինի Սաուդյան Արաբիայում, այնուհետև Կատարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
«Էր-Ռիյադում պետքարտուղար Թիլերսոնը կմասնակցի Սաուդյան Արաբիայի ու Իրաքի կառավարությունների համատեղ խորհրդի առաջին նիստին: Նա նաև կհանդիպի սաուդյան տարբեր առաջնորդների հետ և կքննարկի Եմենի հակամարտությունը, Ծոցի երկրների միջև շարունակական վեճը, Իրանի, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Թիլերսոնը կմեկնի Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի առաջնորդներին և ԱՄՆ ռազմական ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում և այլն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



